4 ամսական արցախցի երեխան այս պահին տեղափոխվում է «Մուրացան» ԲԿ. 7 երեխայի վիճակ շարունակում է ծանր մնալ. Էռնեստ Լալայան

75

Երևան տեղափոխված 4 ամսական արցախցի երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Մեր ռեանիմացիոն մեքենան նրան տեղափոխել է Գորիս, որտեղից արդեն «Արաբկիր» ԲԿ-ի ռեանոմոբիլը դիմավորել և այս պահին տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» ԲԿ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բուժմիավորման մանկաբույժ Էռնեստ Լալայանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 7 երեխա։ Նրանց վիճակը ծանր է, սակայն ծայրահեղ ծանր, տեղափոխման ենթակա երեխա այս պահի դրությամբ չկա։

Էռնեստ Լալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ «Արևիկ» բուժմիավորման նեոնատոլոգիայի բաժանմունքում շարունակում է մնալ 2 երեխա։ Նրանց վիճակը լավ է։

Ինչ վերաբերում է դեղորայքի պաշարներին՝ մանկաբույժը նշեց, որ քանակի մասին կոնկրետ տվյալներ  հայտնել չի կարող, սակայն կարող է ասել, որ դեղերի պակաս իրենք չունեն։