Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

31-ամյա կնոջն ու անչափահաս երեխաներին սպանել են՝ ըստ նախնական եզրակացության

Այսօր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հայտնաբերված կնոջ և նրա երեխաների դիերի վրա նախնական եզրակացությամբ առկա են կտրող-ծակող վնասվածքներ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Դիերը, ըստ դատախազի, հայտնաբերվել են տան ննջասենյակում։

Դատախազի հանձնարարությամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանությունը)։