2022 թվականի ինն ամսիների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է 3063 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 219 մարդ մահացել, մարմնական վնասվածքներ է ստացել 4408 անձ. հայտնել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
«Շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը. 2022 թվականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, 146 հազար 565 նույնականացման քարտ: ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց նա:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի:
Քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել ու ընթացք է տրվել 21 հազար 113 գործի. հայտնել է Ֆիդանյանը։
2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 76,2 միլիարդ դրամ, որը 2022 թվականին հատկացվածից շատ է 9,6 միլիարդ դրամով կամ 14,4 տոկոսով: