Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

158 մեքենաներ բախվել են մառախուղի պատճառով

ԱՄՆ-ում մառախուղի պատճառով ավելի քան 158 ավտոմեքենա է բախվել, առնվազն յոթ մարդ է զոհվել։

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ևս 25 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ մայրուղիներից մեկում բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պատճառով,  որն առաջացել է անտառային հրդեհների ծխից և թանձր մառախուղից։

 «Առավոտյան վթարի է ենթարկվել առնվազն 158 մեքենա: Հաստատվել է մահվան յոթ դեպք։ Ավելի քան 25 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ: Բազմաթիվ տուժածներ ինքնուրույն են դիմել բժշկական օգնության»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Բախումից հետո որոշ մեքենաներ այրվել են։ Ներկա պահին դեպքի վայրից անսարքության պատճառով տարհանվում է դյուրավառ հեղուկով մեկ բեռնատար մեքենա։

Նշվում է, որ քիչ ավելի ուշ  շտապ օգնության ծառայությունները կկարողանան ավելի լավ գնահատել վթարի հետեւանքները։ Զոհերի թիվը կարող է աճել. զգուշացրել է ոստիկանությունը