«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժումը նախաձեռնել է ՀՀ 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, գյուղերում տեսանելի բարձունքի վրա Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի տեղադրում։
Առաջին համայնքը, որտեղ կտեղադրվի եռագույնը, հայ-թուրքական սահմանի՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղն է։
Դրոշի տեղադրման արարողությունը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 14։00-ին, Անիպեմզա համայնքում։ Արարողությանը ներկա են լինելու Վասն Հայրենյաց Շարժման նախաձեռնող խորհուրդը, համայնքային ներկայացուցիչներ։ Միջոցառումը կուղեկցվի մշակութային համարներով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096 06 41 06 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/vasn.hayrenyats)
Գործողության նպատակը.
1. Հայաստանի Հանրապետութեան անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով:
2. Ազգային-պետական դրոշի պահպանումն ու դրա հանդեպ հարգանքի ավելի ամրապնդումը հայորդիների մոտ:
3. Հրապարակային միջոցառումների և դրանից բխող մեդիա հաղորդումների միջոցով ՀՀ սահմանամերձ գյուղերի ծանոթացումը լայն հանրությանը։
4. Նպաստել տվյալ գյուղի զարգացմանը։
5. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչ թէ սփյուռքահայ յուրաքանչյուր հայորդի կամ համայնք մասնակից դարձնել այս գործողությանը, հայ ժողովուրդի զավակներին ազգօգուտ նպատակների և իրար շուրջ համախմբելու միտումով: