«Արփի լիճ» ազգային պարկում դեղին կոկոռի ծաղկման շրջանն է:
Կոկոռ դեղինը հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ծաղիկները միայնակ են, ջրի մակերեսից մի փոքր բարձրացող։
Բույսն ունի հինգ դեղին բաժակաթերթ։
Պսակաթերթերը փոքր են, նեղ, երկարավուն, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող և պարուրաձև դասավորված։Այս գեղեցկուհուն հնարավոր է հանդիպել միայն «Արփի լիճ» ազգային պարկում ։





