Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Քերոլինի անկոչ հյուրերը

Ամբողջ ձմեռ Քերոլինը խռմփոց էր լսում նկուղից։

 Ընտանիքի անդամներից ոչ ոք արտասովոր ձայները չէր լսում, և Քերոլինն իրեն համոզեց, որ ուրեմն իրեն է թվում։ Հետո գարնանը խռմփոցը վերածվեց մռնչոցի։ Սա արդեն չլսել հնարավոր չէր։  Մի օր էլ Քերոլինի տան նկուղից դուրս եկան 5 արջեր։ Նրանք, փաստորեն, ձմեռել եին բնակելի տանը։ Կինը վախեցավ  և փրկարարների ջոկատ կանչեց։

Պարզվեց,  որ մեկ տարի առաջ արջը միանգամից երեք ձագ է լույս աշխարհ բերել, ևս մեկին գտել է անտառում և խնամել։ Երբ բազմազավակ մայրը ձմեռելու տեղ է փնտրել, բնակելի տան բաց նկուղը նրան շատ հարմար է թվացել։

Արջերին անտառ քշելու կարիք չի եղել։ Քերոլինն ու հարևանները պատուհանից տեսել են, թե ինրչպես տան նկուղից դուրս եկան 5 արջերը պառկեցին գարնան արևի տակ՝ խոտերի վրա, հետո  ցատկոտելով գնացին անտառ։