Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Քաղաքապետարանից պարզաբանում են՝ որտեղի՞ց են հայտնվելու հսկիչները փետրվարի 1-ից

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել,  ցանկանում ենք տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

✅Երթուղիների հաճախականության վերահսկում,

✅Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,

✅Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,

✅Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,

✅Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։