Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փղերն անուշադիր վարորդից «վրեժխնդիր են» եղել, ջարդել մեքենայի ապակիները 

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մալազիայում։

CNN-ը գրում է, որ Պերակ նահանգում փղերը հարձակվել են ընթացող ավտոմեքենայի վրա ու ջարդուփշուր արել ապակիները։ Պատճառն այն է եղել, որ վատ տեսանելիության՝ անձրեւի եւ մառախուղի պատճառով վարորդը չի նկատել փղի ձագին ու ընթացքի ժամանակ հարվածել է նրան։ Ինչից հետո 4-5 փիղ միանգամից հարձակվել է մեքենայի վրա։

Բարեբախտաբար, ո՛չ վարորդը, ո՛չ մեքենայում գտնվող նրա կինն ու դուստրը չեն տուժել։

Միջադեպից հետո ոստիկանություն դիմած տղամարդը հայտարարել է, որ փղերի հարվածներից ջարդվել են մեքենայի ապակիները, վնասվել է նաեւ մետաղը։

Ս․Վ․