Երեւանում արձանագրված կծվածության դեպքերի մոնիթորինգի արդյունքում, պարզվել է, որ դրանք հիմնականում տանը պահվող շների կողմից են. տեղեկացնում են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից:
Ըստ հավաքագրված տվյալների` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից: