Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովի մոնիթորինգի ստորաբաժանումն ամեն աստծո օր լծված է Հ2-ի հեռուստահաղորդումները մոնիթորինգի ենթարկելու գործին

11/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 

Դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը եւ անվավեր էր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը. գրում է «Հրապարակը»։


Հիշեցնենք, որ Հանրային մուլտիպլեքսում սլոթի` հեռուստաալիքների օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թ. ապրիլի 4-ին հայտ էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել էր Երևանի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ քանի որ մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում եւ դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն դիմել էր նաեւ Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը չէին ընդունել եւ Վերաքննիչ ատյանի վճիռը մտել էր ուժի մեջ: Որքան էլ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գեղեցիկ ճառեր ասի, այս վճռով դատարանը հաստատված է համարել, որ անօրինական, սխալ որոշում է կայացրել նրա ղեկավարած Հանձնաժողովը եւ պարտավոր է նորից մրցույթ հայտարարել եւ ավելի արդար ու օրինական որոշում կայացնել, այլ ոչ թե կատարել իշխանությունների հրահանգը եւ Հանրայինին երկրորդ ալիք տրամադրել:

Եվ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ստիպված էր նորից հայտարարել հանրապետական սփռման սլոթի համար մրցույթ, որին այս անգամ մասնակցել են հետևյալ հեռուստաընկերությունները. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ, «ՇԱՆԹ» ՍՊԸ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ, «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ: ՀՌՀ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ մրցույթի արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետը երկու ամիս է: Երկու ամսվա ընթացքում կուսումնասիրվեն հայտերը և տեղի կունենա վարկանիշային քվեարկությունը, որից հետո էլ կորոշվի հաղթող հեռուստաընկերությունը: Դատելով դիմողների ցանկից, կարելի է եզրակացնել, որ այս անգամ եւս ընդդիմադիր Հ2 ալիքին փորձելու են լիցենզիա չտալ: Ըստ ամենայնի, մյուս դիմողների մեջ ավելի կառավարելի, միեւնույն ժամանակ ավելի տեխնիկապես հագեցած թիվիներ կան, որոնց իշխանությունը մտածված է խաղի մեջ մտցրել, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ալիքն այս անգամ էլ մայրաքաղաքում եթեր չստանա:


«Հրապարակը» զրուցել է Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ:

– Պարոն Գևորգյան, հրապարակվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Ի՞նչ եք կարծում, ՀՌՀ-ի ընտրությունն այս անգամ գոնե օբյեկտիվ կլինի՞:

– Դատելով Տիգրան Հակոբյանի բացման խոսքից, նման հույսեր ինձ մոտ չարթնացան: ՀՌՀ-ն հետևություններ չի արել նախորդ դատական երկու հայցերի ելակետային տվյալներից: Երկու դատական հայցերն էլ հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի սփռման համար բավարարվել են: Դատական բոլոր ատյաններով ապացուցվել է, որ ՀՌՀ-ն գործել է ապօրինի և դատարանի վճռով մրցույթներն անվավեր են ճանաչվել: Այն հանգամանքը, որ ՀՌՀ-ն նոր մրցույթներ է հայտարարել, այդքանով Տիգրան Հակոբյանն ընդունել է, որ դատարանը կայացրել է ճիշտ վճիռ: Երեկ Տիգրան Հակոբյանն իր խոսքի նախաբանում արեց այնպիսի արտահայտություններ, որ առնվազն ինձ մոտ հույս չարթնացավ, որ նրանք հասկացել են իրենց սխալը և որ հետայսու օրինական հունի մեջ կլինեն:

– Իսկ մերժվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

– Դեռ այդ մասին խոսելը համարում եմ ժամանակից շուտ, սակայն ցանկացած պարագայում, երբ մեր իրավունքները փորձում են ոտնահարել, մենք մեր իրավունքները պաշտպանում ենք և պաշտպանելու ենք ՀՀ օրենսդրությամբ` կիրառելով բոլոր չարգելված միջոցները:

– Օրինակ՝ «5-րդ ալիքը» հատկապես վերջին շրջանում հայտնվել է ՀՌՀ-ի թիրախում: Նկատողություններ է ստանում, տուգանվում և այլն: Ինչպիսի՞ պատկեր է Ձեզ մոտ:

– Հ2-ը ևս թիրախավորված է, բայց քանի որ մենք մաքսիմալ փորձում ենք պաշտպանել ՀՀ համապատասխան օրենսդրությունը, որն առնչվում է մեր գործունեության տեսակին, գրեթե խախտումներ չեն հայտնաբերվում, սակայն փորձում են այլ ձևով թիրախավորվել` էթիկայի դիտորդ մարմնի միջոցով: Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովի մոնիթորինգի ստորաբաժանումն առավոտից երեկո, ամեն աստծո օր լծված է Հ2-ի հեռուստահաղորդումները մոնիթորինգի ենթարկելու գործին: Ամեն կերպ փորձում են գտնել ինչ-որ բաներ, որոնք, իրենց իսկ դիտարկմամբ, էթիկայի կանոնների խախտում կարող է համարվել, սակայն չկա օրենքում մի կետ, որ կարողանան դրանով մեզ պատասխանատվության ենթարկել, հետևաբար իրենց մնում է միայն դիմել Էթիկայի հանձնաժողով և պահանջել, որպեսզի Էթիկայի հանձնաժողովը կայացնի վճիռ-որոշում` մեզ զգուշացնելու, որ ինչ-որ հաղորդման ընթացքում, ինչ-որ բանախոսի խոսք եթեր հեռարձակելով թույլ եք տվել էթիկական նորմերի խախտում: Այս ամենը չունի օրենքի ուժ, հետևաբար՝ չի կարող իրավական հետևանքներ ունենալ: Դրանք պարզապես թղթի վրա մնացող ինչ-որ բաներ են:

– Իսկ հատկապես ո՞ր հաղորդումների մեջ են էթիկական նորմերի խախտումներ փնտրում:

– Շատ տարբեր: Լրաբերից էլ, այլ հաղորդումներից էլ: Այն, որ «Հայելի» ակումբի բանախոսներին ենք լուսաբանում, սա ևս դիտարկվում է այդ համատեքստում: Փորձում են ինչ-որ բաներ գտնել, որպեսզի հետո ասեն` Հ2-ը այն հեռուստաընկերությունն է, որը պարբերաբար եթերում խախտում է էթիկական նորմեր և հենց դրա համար էլ Հ2-ին պետք չէ տալ լիցենզիա, սակայն լիցենզիա տալու, կամ չտալու հարցը օրենքով սահմանված է հստակ չափորոշիչներով, որին կամ համապատասխանում են, կամ չեն համապատասխանում: Ի դեպ, այդ չափորոշիչների մեջ էթիկական նորմերի մասին որևէ բառ անգամ չկա գրված:

ՀԳ. Իսկ ՀՌՀ նախագահը մրցույթի մասին հայտարարության ժամանակ ասել է. «Կարելի է շատ գրագետ ու գեղեցիկ տեքստեր գրել, սակայն լիցենզիա ստանալուց հետո, երկրորդ օրվանից խախտել այդ բոլոր խոստումներն ու տեսլականը: Մենք ունենք 2 ամիս բոլորի ծրագրերն ուսումնասիրելու համար և մեր աշխատակազմը դա անում է շատ մանրակրկիտ, համադրելով տասնյակ գործոններ, բայց բոլորը հասկանում են, որ ամենաքիչ հնարավորությունն ունի այն հեռուստաընկերությունը, որը ենթադրաբար չի կատարում իր պարտավորությունները և, որը խախտում է բովանդակության չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում. դա ատելության խոսքն է, դա ապատեղեկատվությունն է, դա միակողմանի տեղեկություններ մատուցելն է, դա մարդկանց արժանապատվության ոտնահարումն է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն Աստանայում

Հաջորդ գրառումը

Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական