Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հատկապես «Opel» մակնիշի մեքենաների վարորդների հասցեին՝ ասելով. «Կամիր գծերի գինը պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե իրա գեղի «Opel»-ով։
Ի՞նչ կաներ այսքանից հետո նորմար երկրի մայրաքաղաքի ղեկավարը։ Ճիշտ է՝ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ներողություն կխնդրեր բոլորից իր հոր պահվածքի համար ու հրաժարական կտար։ Իսկ Տիգրան Ավինյանը հերիք չի ասուլիս է տվել, դեռ «Մայր Հայաստան» խմբակցությանն էլ պատասխանել է՝ շոու մի սարքեք, երբ նրանից պատասխանատվություն են պահանջել իր հոր պահվածքի ու գռեհիկ խոսքերի համար։