Համաշխահային ճանաչում ունեցող Վինսենթ Վան Գոգի՝ դեռեւս 3․5 տարի առաջ հոլանդական ոչ մեծ թանգարանից գողացված նկարը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը՝ նշելով, որ հայտանբերվածը նկարչի «Գարնանային այգի» գործն է։
Գողությունը 2020-ին էր տեղի ունեցել, երբ նկարը ցուցահանդեսի էր ներկայացված հոլանդական Սինգեր Լարեն թանգարանում։ «Կորոնավիրուսի ու կարանտինի շրջանում, երբ ամեն ինչ փակ էր, մարդիկ գրեթե տնից դուրս չէին գալիս, գողերն, օգտվելով իրավիճակից, կոտրել էին թանգարանի ապակյա դռներն ու գողացել նկարը,- գրում է լրատվականն ու ընդգծում,- Վան Գոգի վրձնած աշխատանքը հայտնաբերելու մեջ մեծ դեր է խաղացել հոլանդացի արվեստաբան-դետեկտիվ Արթուր Բրանդը։ Նրա հետաքննության այնուհետ գողերի հետ տարած բանակցությունների շնորհիվ՝ հանցագործները կտավը վերադարձրել են ու խոստովանել՝ արարքի համար շատ են զղջում»։
Մասնագետների կարծիքով՝ արվեստի գործ «գողոնն», առաջին հայացքից, փոքր-ինչ վնասվել, բայց լրջորեն չի տուժել։ Նկարն այժմ գտնվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։
Նշենք, որ նկարիչը «Գարնանային այգին» վրձնել է 1884-ին։
Ս․Վ․