Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ բնակվել է Մեգան Ֆոքսը. ՖՈՏՈՇԱՐՔ

Լոս Անջելեսում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել են ամերիկյան հայտնի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Ֆոքսն ու բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Աստղային շքեղ առանձնատունը կարելի է գնել 6.39մլն դոլարով: Այս մասին գրում է «New York Post» պարբերականը՝ հավելելով, որ այստեղ են նկարահանվել «Մահացու զենք» ու «Լոս Անջելեսի ծովային ոստիկանություն» ֆիլմերը:

725 ք/մ ընդհանուր մակերեսով առանձնատունը կառուցվել է 1960-ին: Այն 6 ննջասենյակ, 7 սանհանգույց, մինի-կինոթատրոն, խաղասենյակ, գրադարան, հյուրասենյակ ու մարզասրահ ունի:

Ս.Վ.