Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը

03/06/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակությային ժառանգության եւ  հոգեւորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը  զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, անօրինական կոչերով  փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Այս վարչակարգի հարձակումը մեր 1700- ամյա հոգևոր հաստատության եւ նրա սպասավորների դեմ ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ  ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք:

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության  պահապանը: Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի, պատմության,  ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության  անբաժանելի մասը: Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է  պետության հանձնառույթն իրականացնողը եւ այսօր էլ հայ ժողովրդի ու  Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում շարունակում է հայ  ինքնության, ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս  իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։ Փաստ է նաեւ այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային եւ հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը, հայ ինքնության ու  արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարրալուծելու եւ Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։

Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը եւ արտերկրի հայ  ժողովրդի բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը, ազգային արժեքներն ու հայրենիքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի պահվածքի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել

Հաջորդ գրառումը

Հանցագործություններ, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Բանկում զինված հարձակում կատարածը Բագրատաշենով անցել է սահմանը

18/11/2025
Հասարակություն

Աբովյանում 24-ամյա տղային սպանած անձը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել. Armlur.am

12/11/2025
Հասարակություն

Դանակահարության դեպք՝ Աբովյանում. մեկ սպանված և մեկ վիրավոր. գինու փառատոնի միջադեպից վրեժի հետևանքը

12/11/2025
Հասարակություն

Օմանի և Կատարի ներկայացուցիչները հրավիրվել են Երևան՝ մասնակցելու դեկտեմբերի 14-ին գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

12/11/2025
Հաջորդ գրառումը

Հանցագործություններ, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական