«Խնդրում եմ, տեղադրեք այս դրոշի լուսանկարը ձեր էջերում՝ կանգնելով արցախցիների կողքին, որոնք տառապում են դիկտատոր Ադրբեջանի կողմից ապօրինաբար ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,- ինստագրամյան էջում հրապարակելով Արցախի Հանրապետության դրոշը՝ գրել է հայտնի ռոք-աստղ Սերժ Թանկյանը։
Նա իր հետևորդներին ներկայացրել է արցախցիների ծանր կացությունը, որն առաջացել է Հայաստանի հետ միակ ճանապարհի փակ լինելու պատճառով։