Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերյան դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդն առավելություն ունի, իսկ ՀՀ ղեկավարությունը դյուրին կերպով քանդում է բանակը. Հայկ Նահապետյան

28/01/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանակի մարտունակությունը սովորաբար չափվում է մարտի դաշտում, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի նախահարձակ գործողությունների արդյունքում Ադրբեջանը կարողացավ ՀՀ բավական զգալի տարածքներ, մի քանի տասնյակ հենակետեր և ռազմավարական բարձունքներ զավթել։ Այդ օրերի դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդն, այնուամենայնիվ, փաստացի առավելություն ունի, իսկ ՀՀ իշխանությունը դյուրին կերպով քանդում է բանակը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Եթե անգամ հայ զինվորն ու սպան քաջաբար կռվում են, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ հաղթելու ռազմական գործողությունների կամ պատերազմի ժամանակ։ Կան նաև զինտեխնիկայի, հրամկազմի՝ զորքերի կառավարման և մարտական խնդիրները ճիշտ դնելու, կատարողականը հսկելու ցուցիչներ։

44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը, ունենալով գերազանցություն օդում, առաջին մի քանի օրում կարողանալով ոչնչացնել մեր տեխնիկայի զգալի մասը, այնուամենայնիվ չկարողացավ կարճ ժամանակում ճեղքում ապահովել։ Հայկական կողմն էֆեկտիվ կռվում էր, սակայն պարտության բուն պատճառն, ըստ իս, զորքերի վատ կառավարում էր, իսկ որոշ տեղերում՝ կառավարման բացակայությունը»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ դատելով 2020-ի պատերազմի կադրերից՝ շատ դիրքերում հայ զինծառայողներն առանց կրակելու հանձնվում են ադրբեջանցիներին, ինչը, բացի օրենքի խախտում լինելուց, միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ նրանք չկրակելու հանցավոր հրաման ունեին։

«Իդեպ, այդպես եղավ նաև Սև լճի շրջակայքում, երբ հակառակորդն առանց կռվի գրավեց մի քանի ռազմավարական բարձունք, և այդ տարածքն ամբողջությամբ անցավ նրա վերահսկողության տակ։

Թե որքանով են ՀՀ գործող իշխանությունները, ԶՈՒ պատասխանատուներն իրավիճակին տիրապետում կամ բանակը վերազինում, ցույց  են տալիս երկրի քաղաքական ղեկավարության՝ մեզ զենք չվաճառելու, ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ  հրապարակային հայտարարությունները։ Սա ընդամենը պարտությունների արդարացման նպատակ է հետապնդում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ դեռ 2018-ի ամռանը Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ինքը մարտունակ բանակ է ընդունել։

Վերջում Հայկ Նահապատյանն ընդգծեց՝ սեպտեմբերյան դեպքերին պետք է հետևեր պաշտպանության նախարարի հրաժարականը, սակայն նման բան տեղի չունեցավ, ավելին՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե երկրի ղեկավարությունն ինչպես է ապահովում զինանձնակազմի կեցության և անվտանգության հարցերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ

Հաջորդ գրառումը

Հայկական բանակը պետք է նոր չափորոշիչներով առաջնորդվի. մենք շատ  աշխատելու տեղ ունենք. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

Հայկական բանակը պետք է նոր չափորոշիչներով առաջնորդվի. մենք շատ  աշխատելու տեղ ունենք. ռազմական փորձագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական