Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սեպտեմբերի 2-ին Սփյուռքում ևս հանրահավաքներ են լինելու՝ ի պաշտպանություն Արցախի

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ի պաշտպանություն Արցախի կազմակերպվելիք բողոքի ցույցերին:

Նա, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ»:

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում ևս ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել։