Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսների ավելի քան 80 տոկոսն այս տարի ՌԴ-ում է հանգստանում

«Յանդեքս. Շրջագայիր» հավելվածի վերլուծաբանները պարզել են այն ուղղությունները, որ առանձնացրել են ռուսաստանցիներն՝ արձակուրդ մեկնելու համար: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությունն է գրում:

Պարզվել է՝ պատերազմող Ռուսաստանի քաղաքացիների 81 տոկոսն արձակուրդը սեփական երկրում է անց կացնում: Շրջագայության համար ֆավորիտ քաղաքները Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Անապան ու Մոսկվան են:

Ռուսաստանին դրկից կամ մոտ երկրներ հանգստի մեկնում է 8, ավելի հեռու երկրներ՝ 11 տոկոսը: Ռուսաստանցիների համար արձակուրդն անցնկացնելու համար նախընտրելի երկրների ցանկում Հայաստանը երկրորդն է, զիջում է Թուրքիային: Ռուսները նախընտրում են հանգստանալ նաեւ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում ու Ղրղզստանում:

Ս.Վ.