Տեղեկատվական անվտանգության տարբեր երկրների ներկայացուցիչներն ուսումնասիրել են ռուսաստանցիների գաղտնաբառերն ու պարզել՝ դրանք այնքան պարզ (երբեմն անգամ՝ պարզունակ) են, որ կոտրելը, բառիս բուն իմաստով, մեկ րոպեի գործ է։ Ռուսական լարտավամիջոցների հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են անցած 6 ամսվա ընթացքում ստեղծված ու օգտագործված 50 մլն գաղտնաբառ։ Պարզվել է՝ դրանց 65 տոկոսը կոտրելը խաղ ու պար է։ Դրանք հիմնականում 6 նիշից են կազմված եղել՝ կա՛մ միայն թվերից, կա՛մ թվերից ու տառերից՝ հեշտ հիշվող համադրությունից։
50 մլն-ից միայն 5 տոկոսի գաղտնաբառն է եղել առավել քան բարդ ու պաշտպանված՝ կազմված 12 նիշից։
Ս․Վ․