Հունիսի 12-ից ռուսաստանցիները երկրի հյուսիսային քաղաքներ կարող են նոր՝ ավելի կարճ չվերթով մեկնել: Այս մասին ТАСС գործակալությունն է գրում՝ հղում անելով Ռոսավիացիային:
Նոր չվերթով քաղաքացիներն ինքնաթիռով հյուսիս կարող են հասնել 35 րոպեում: Օդակայաններ կլինեն Աստրախանում, Վլադիկովկասում, Վոլգոգրադում, Գրոզնիում, Միներալնիե Վոդիում, Մագասում, Մախաչկալայում, Սոչիում ու Ստավրոպոլում:
Ռոսավիացիայից հայտնել են, որ շնորհիվ նոր երթուղու՝ հյուսիսի օդային ուղիների թողունակությունն ավելի կմեծանա:
Ս․Վ․