Ավելի քան 40 օր հետո կոլումբիական ջունգլիներում հայտանբերվել են վթարված ինքնաթիռի 4 երեխաները։ Նրանք անհետ կորած էին համարվում։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Սա ուրախություն է ամբողջ երկրի համար»,- ասել է նա։
Թեթեւ շարժիչով «Cessna-206» ինքնաթիռը, որի մեջ երեք մեծահասակ ու 4 երեխա են եղել, դեռեւս մայիսի 1-ին էր վթարվել։ Երբ փրկարարները դեպքի վայր էին հասել, պարզվել էր, որ բոլոր մեծահասակները մահացել են։ Հրաշքով ողջ մնալուց հետո երեխաներն անտառից դուրս գալու ելքեր են փնտրել ու հայտնաբերվել 40 օր անց։ Նրանցից ավամեծը 11 տարեկան է, ամենափոքրը՝ 11 ամսական։ Մյուս երկուսը՝ 10 ու 4 տարեկան։
Երեխաները վախեցած են եղել, հոգեպես՝ ընկճված։ Փրկարարներն ու առհասարակ բոլորը զարմացած են՝ Կոլումբիայի ամենավտանգավոր վայրերից մեկում, որտեղ անընդհատ ամպորպներ ու հորդառատ անձրեւներ են, ամեն քայլափոխի գազաններ են հանդիպում, երեխաներն ինչպես են կարողացել կենդանի մնալ։
Ս․Վ․