«Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու, նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու:
Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»,- Կառավարության ասօրվա նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելվեց, բայց փոխարենը այլ տոպրակնեը վաճառվում են 50 դրամով։ Եթե պոլիէթիլենայինին այլընտրանք չկա, բայց տոպրակների անհրաժեշտություն կա, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը։
Բնապահպանները համակարծիք են՝ պլաստիկն ու պոլիէթիլենայինը վնասում են բնությանը, սակայն դրանց օգտագործումն արգելելուն զուգահեռ՝ պետք է այլ տարբերակ առաջարկել։ Փորձը ցույց տվեց, որ տոպրակների արգելումը ոչ մի արդյունք չտվեց, ընդամենը որոշ բիզնեսմենների շահույթն ավելացրեց, որովհետև պոլիէթիլենային ուրիշ տոպրակներ, այնուամենայնիվ, վաճառվում են՝ ուղղակի ավելի թանկ գնով։