Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պալյանը կարողացել է հոսպիտալ գնալ, բայց ինչո՞ւ է վիճակը վատացել

27/07/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը, որի հետեւանքով նախօրեին՝ 27-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը, առաջացել էր վառարանից պայթած ածուխի բեկորների հետեւանքով. News.am-ին ասել է Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։

«Իրենք քնապարկերում քնած են եղել եւ ու արթնացել են։ Հրդեհից Պալյանի դեմքն է շատ այտուցված եղել։ Իր հետ էլի տղաներ են եղել, բայց թեթեւ վնասվածքներ են ստացել․ մեկի ոտքն էր այրվել, մյուսի՝ ձեռքը։ Պալյանն այդ ժամանակ գիտակցությունը կորցրած չի եղել, կարողացել է գնալ հոսպիտալ, բայց ընթացքում ինչու է վիճակն այդ աստիճանի վատացել՝ չգիտենք։ Նույնիսկ հիվանդանոցից հեռախոսով կարողացել է խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին օրերին է վիճակը վատացել»,- պատմել է Իկիլիկյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Պալյան Պողոսյանի ընտանիքն Ազատանում շատ բարի համբավ ունի։

«Շատ լավ ծնողներ, տատիկ ու պապիկ ուներ, ինքն էլ, քույրերն էլ լավ դաստիարակված երեխաներ էին։ Հայրը հողագործությամբ էր զբաղվում, մինչեւ որդու բանակ մեկնելն էլ երբեմն արտագնա աշխատանքի էր մեկնում»,- նշեց Իկիլիկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր: Նախօրեին Պալյան Պողոսյանը մահացել էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտանեկան հանցագործությունների վիճակագրություն

Հաջորդ գրառումը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում հակասություններ չկան. ԱՆ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Պատերազմում զույգ զավակներին կորցրած կինը Բանակի օրը որդի է ունեցել

29/01/2026
Հասարակություն

Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

26/01/2026
Հասարակություն

2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները

12/01/2026
Հասարակություն

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների կանչ»

11/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում հակասություններ չկան. ԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական