Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Չինաստանում մոտ 100 տարի առաջվա «մահվան» բունկեր է հայտնաբերվել

Չինաստանում հնագետները պատահաբար բունկեր են հայտնաբերել, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ օգտագործել է ճապոնական «731-րդ ջոկատը»։ Այս մասին գրում է «CT news» լրատվականը։

Ըստ աղբյուրի՝ բունկերը 1941-ին է կառուցվել ու օգտագործվել է մինչեւ պատերազմի ավարտը։

Նշվում է, որ այն դեռեւս 1931-ին է բացվել։ «Ամենատարբեր ազգության գերիների վրա ջոկատը քիմիական ու կենսաբանական փորձեր է արել։ Հենց այստեղ է, որ ճապոնացիները փորձարկել են քիմիական ու կենսաբանական զենքերը»,- գրում է «CT news»-ը։

Ս․Վ․