Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ. «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն  

16/09/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001թ․-ին հեղինակների կողմից՝ մտավոր գործունեության ոլորտում իրենց իրավունքների իրացման եւ պահպանության նպատակով: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» գործում է կամավոր եւ հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունն` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների եւ իր կանոնադրության դրույթներով:

Վերջին մեկ տարում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՈՒՄ» իրականացվող փոփոխությունների մասին է պատմում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» գլխավոր տնօրեն Մարինա Ավետիսյանը։

– Տիկին Ավետիսյան, «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» նոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներն ի՞նչ են ենթադրում: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» ինչպե՞ս է նպաստելու հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտի կարգավորմանը: 

– «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» օրենքով ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, անդամության վրա հիմնված ոչ առեւտրային հասարակական կազմակերպություն է, որի իրավասությունները սահմանված են օրենքով: Այն աշխատանքները, որ արվել են այս տարիների ընթացքում եղել են բավարար: Սակայն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում եւ աշխարհում, պահանջում են, որպեսզի կազմակերպությունը փոխի իր մարտավարությունը, մասնավորապես  հեղինակային վարձատրություն վճարող կազմակերպությունից վերածվի  հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանող կազմակերպության: Այս առումով խնդիրները շատ են, որոնք լուծելու նպատակով վերջին 8-9 ամիսների ընթացքում փոխվել է մեր կանոնադրությունը, նոր կարգեր են գրվել եւ գրվում են, ստեղծվել է մոտ 300 էջ իրավական ակտ, որոնք պետք է նպաստեն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ոլորտում` հեղինակ-օգտագործող-իրավատեր հարաբերությունների կարգավորմանը: Մշակվել է անդամության կանոնակարգ, ստեղծագործությունների եւ դրանց իրավունքների գրանցման կանոնակարգ, այս եւ մնացած բոլոր կարգերն առաջիկայում պետք է հաստատվեն «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» իրավատերերի խորհրդի կողմից (մի մասն արդեն հաստատվել է): Մենք արդեն իսկ ստեղծել ենք մեր մասնաճյուղերը մարզերում: Շուտով կգործարկվի նաեւ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» նոր կայքէջը (https://www.armauthor.am): 2001թ-ից «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» անդամակցում է Հեղինակների եւ Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային Կոնֆեդերացիային (CISAC), ինչը հնարավորություն է տալիս փոխադարձ հետաքրքրությունների եւ շահերի պաշտպանության պայմանագրեր կնքել` պաշտպանելով հայ հեղինակների իրավունքները արտասահանում, ինչպես նաեւ ապահովել արտասահմանյան հեղինակների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միացել է հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի (մասնավորապես` Բեռնի կոնվեցիային): Ինչու են աշխարհում ստեղծվել այսօրինակ կառույցները, որովհետեւ հեղինակները միայնակ չեն կարող հետեւել իրենց ստեղծագործությունների կատարմանն ու կառավարմանը: Հեղինակային դաշտը կանոնակարգելու հարցում մեծ է հատկապես պետության դերակատարությունը, ի դեմս` ՀՀ էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարությունների, իսկ պետության աջակցության դեպքում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» պատրաստ է անել ամեն ինչ՝ ի շահ հեղինակի:  

– Պետությունն ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառել, որպեսզի հեղինակային իրավունքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող կազմակերպությունները իրավախախտումներ չանեն:

– Այդ լծակը, նախեւառաջ, օրենքն ու ենթաօրենսդրական ակտերն են, բայց որպեսզի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» կարողանա արդյունավետ պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքը, շատ կարեւոր է ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը եւ համապատասխանեցումը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին։ Այստեղ պետք է օգնության գան նաեւ թվային նոր տեխնոլոգիաները, համակարգչային ծրագրերը, որոնք նախ կֆիքսեն հեղինակային իրավունքի խախտումները: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» պետք է ունենա նաեւ ստեղծագործությունների երկացանկ, որ տրամադրի օգտագործողներին, որովհետեւ առանց դրա ուղղակի չես կարող պաշտպանել հեղինակային իրավունքը: Այս առումով պայմանագրային ձեւանմուշները օգտագործողների հետ ամբողջությամբ պետք է փոխվեն: Մենք նման խնդիր դրել ենք մեր առջեւ եւ առանց բարձրաձայնելու անում ենք, գուցե սա որոշ մարդկանց կամ կազմակերպությունների դուր չի գալիս, որովհետեւ իրենք մշտապես խախտում են այդ կանոնները:   

– Ոլորտում ովքե՞ր են շահագրգռված, որ չպաշտպանվեն ստեղծագործողների հեղինակային իրավունքները եւ դա ավելի շատ չիմացությա՞ն արդյունք է, թե՞ կոնկրետ միտում: 

– Կա ե՛ւ չիմացության, ե՛ւ խնդրի կարեւորությունը չգիտակցելու հարց: Հիմնական օրինախախտներն են` չլիցենզավորված երաժշտություն օգտագործող բարերը, ռեստորանները, սրճարանները, այլ կազմակերպությունները, որտեղ իրականացվում է երաժշտության հրապարակային կատարում, բայց առանց թույլտվության եւ հեղինակային վարձատրության վճարի: Ինչպես նաեւ տարատեսակ օնյալն հարթակները, որոնք տարածում են հեղինակային ստեղծագործություններ` առանց թույլտվության: Նրանց բոլորի նպատակը ֆինանսական օգուտ ստանալն է՝ առանց հեղինակին վճարելու: Օրինակ, ռեստորանի սեփականատերը երբեք չի մտածում, որ ռեստորանում հնչող երաժշտության համար պետք է վճարի, ընդ որում` խոսքը շատ փոքր գումարների մասին է, որը վճարելով` դու պաշտպանում ես ստեղծագործողի հեղինակային իրավունքը: Այդ առումով «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» լինելով հեղինակային իրավունքների պաշտպան, չպետք է թույլ տա, որ դրանք որեւէ կերպ խախտվեն:

– «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» ունի՞ այդ մարդկային ռեսուրսն  ու մասնագիտական ներուժը:

– Կազմակերպությունը հիմա կառուցվածքային փոփոխությունների փուլում է եւ աստիճանաբար պետք է քարոզչությունը մեծացնի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՛րն է խախտումը, որովհետեւ հեղինակային իրավունքի պահպանությունը եւ պաշտպանությունը, նախեւառաջ, փոխհարաբերությունների մշակույթ է եւ եթե մենք ուզում ենք նպաստել ստեղծագործողի կարգավիճակի բարձրացմանը, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է վճարել: Մենք անընդհատ զայրանում ենք, որ մեր հարեւանները մեզնից գողանում եւ յուրացնում են մեր երգերը, մշակութային ժառանգությունը եւ այս համատեքստում շատ կարեւոր է թե՛ պետության եւ թե՛ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» դերակատարությունը: Առանց պետության աջակցության՝ անհնար է որեւէ բան անել, իսկ որպեսզի մեր հարեւանները մեր ստեղծագործությունները չգողանան, նախեւառաջ մենք մեր պետության ներսում պետք է կարողանանք այդ իրավունքը պաշտպանել, գրանցել, ավանդադրել այդ ստեղծագործությունները, որպեսզի ցանկացած խախտման դեպքում հեղինակները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները:                

– Ինչպե՞ս է աշխատում հեղինակային իրավունքի պաշտպանության շղթան եւ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» ինչպե՞ս կարող է օգնել ստեղծագործողին` պաշտպանելու իր իրավունքները:

– Հեղինակը, նախ պետք է գրանցի իր ստեղծագործությունը, որպեսզի այն օգտագործելու դեպքում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿՆ» իրավունք ունենա հեղինակային վարձատրություն հավաքելու եւ բաշխելու, բայց ստեղծագործության գրանցումը դեռեւս չի նշանակում 3-րդ անձանց ոտնձգություններից պաշտպանություն, դա կարող է լինել միայն կամավոր ավանդադրման (դեպոնացման) պարագայում: Հեղինակը խախտումների վերաբերյալ պետք է ներկայացնի նաեւ ստույգ ապացույցներ: Մենք նպատակ ունենք ստեղծելու միջազգային արբիտրաժ, իրավաբանական, փաստաբանական եւ հաշտարարական ծառայություններ մատուցելու հեղինակների իրավունքների պաշտպանության ոլորտում: «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ» լինելու է ստեղծագործողների իրավապաշտպանը, որպեսզի հեղինակներն իրենց ավելի պաշտպանված զգան: Որեւէ մեկը չպետք է մտածի, որ կարող է հեղինակային իրավունքը խախտել եւ մնալ անպատիժ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրա խաղն արդեն էնդշպիլ է. ամբողջ հարցն այն է, թե ինչ եղանակով կդադարեցնեն իր կենսաբանական գոյությունը և քանի հոգի իր հետ կտանի. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Բա՞, Պետրոս ջան, մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի. Հայկ Դեմոյանի դիտարկումները

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Բա՞, Պետրոս ջան, մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի. Հայկ Դեմոյանի դիտարկումները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական