ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ ավելացնելով․
«Եթե այս գիշեր էլ այդ «անհայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո «անհայտ» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի: ԱԱԾ-ն, գուցե, չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել: Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչու՞ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են»։