Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Որբուկ կենգուրուն

Ճանապարհի եզրին անցորդը  կենգուրուի ձագ տեսավ։ Փոքրիկը  մենակ էր։

Տեսնելով տղամարդուն՝ նա ցատկեց և ձեռքերը երկարեց, որ իրեն տանի այդտեղից։

Տղամարդը մեքենայի մեջ խաղալիք արջուկ ուներ, տվեց կենգուրուին, մինչև նրան հասցներ կենդանիների փրկարարական  կենտրոն։

Մի քանի շաբաթ անց եկավ որբուկ կենգուրուին տեսնելու։ Նա դեռ ամուր գրկել է իր փափուկ արջուկը ու ձեռքից բաց չէր թողնում։