Երիկամների անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ամրացնում, կայունացնում են այդ օրգանը։
Նախ խուսափեք յուղոտ կերակուրներից, որոնք վնասում են ոչ միայն երիկամներին, այլև մյուս օրգաններին։
Առաջարկում ենք մթերքների ցանկ, որի պարբերական օգտագործումը ձեզ կձերբազատի երիկամների խնդիրներից։
Ծնեբեկ ուտելուց հետո մեզն ունենում է յուրահատուկ սուր հոտ։
Բանն այն է, որ ծնեբեկի մեջ պարունակվում է ասպարագին կոչվող տարրը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկների փոխանակությանը և էֆեկտիվորեն օգնում է մաքրել երիկամները։
Այդ պատճառով էլ իզուր չէ, որ ծնեբեկը համարվում է երիկամների հիվանդության դեմ գաղտնի զենք։
Ծնեբեկը հարուստ է նաև վիտամիններով և հանքանյութերով և, ինչը շատ կարևոր է, ընդհանրապես չի պարունակում ճարպեր և ամբողջությամբ բաղկացած է բուսական սպիտակուցներից։ Իսկ դա նշանակում է, որ ծնեբեկն իսկապես շատ հզոր հակաօքսիդանտ է և C վիտամինի անսպառ պաշար։
Ծնեբեկի սեզոնն է մոտենում։ Այն ուղղակի լվացեք, թեթև շոգեխաշեք ու կերեք։ Ծնեբեկը կարելի նաև մի քիչ խորովել։
Կաղամբը հայտնի է իր մեջ պարունակվող ֆիտոքիմիկատների՝ բուսական ակտիվ բաղադրիչների մեծ քանակությամբ։ Դրանք պաշտպանում են մեր օրգանիզմը և պայքարում վնասակար ազատ ռադիկալների դեմ։
Կաղամբը կալիում չի պարունակում։ Իսկ դա նշանակում է, որ այն ոչ միայն թեթևացնում և խթանում է երիկամների աշխատանքը, այլև ամրապնդում է լյարդը։
Կաղամբը նաև K, C, B6 վիտամինների հարուստ բնական աղբյուր է, ինչպես նաև հարուստ է ֆոլաթթվով:
Ծաղկակաղամբը ևս շատ օգտակար է երիկամների առողջության համար։
Այն օգտակար մթերք է համարվում իր բաղադրության մեջ առկա C վիտամինի մեծ քանակի հաշվին։
Հարուստ է նաև այլ վիտամիններով, հանքանյութերով, ֆոլաթթվով և այլ օգտակար նյութերով, որոնք ձեզ կօգնեն բնական եղանակով մաքրել երիկամները։
Բացի դրանից, ծաղկակաղամբը պարունակում է նաև այնպիսի նյութեր, որոնք նպաստում են լյարդի աշխատանքի թեթևությանը՝ օրգանիզմը մաքրելով տոքսիններից։
Կարմիր պղպեղը համարվում է երիկամների առողջության համար կատարյալ բնական միջոց, քանի որ պատկանում է այն մթերքների թվին, որոնք կալիումի քիչ քանակություն են պարունակում։
Բայց դա ամենը չէ։ Կարմիր պղպեղի մեջ կան լիկոպին հզոր հակաօքսիդանտը, A, C, B6 վիտամինները, ֆոլաթթու և այլն։
Առողջ երիկամներ ունենալու համար պետք է ուտել կարմիր պղպեղը ցանկացած վիճակում՝ հում, տապակած, տարբեր աղցանների մեջ, և այլն։
Օգտագործեք նաև սոխ և սխտոր։ Այս մթերքները նույնպես երիկամների բարեկամներն են։





