«Փաստինֆոյի» տեղեկություններով` դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Կայքի տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակաբանական հետաքննության կարիք կա»։