SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 3/2 հասցեում գտնվող վաղեմի շենքի հիմքերի ամրակայման աշխատանքներ իրականացնելու ժամանակ շինության ներսում բանվորների կողմից հայտնաբերվել են մարդու ոսկորների և գանգի նմանվող սևացած ոսկորներ և մազափունջ։
Պարզվել է, որ նշված հատվածը որպես սեփականության իրավունքով պատկանում է «Գրիին Ռոք Մենեջմենթ գրուպ» ՍՊ ընկերությանը և նրանք են ամրակայման աշխատանքներ կատարել։
Պարզվել է նաև, որ հուլիսի 24-ին նույն տարածքում՝ պահակակետի հետնամասում, շինաշխատանքներ կատարելու ժամանակ հին ջրագծի տակ բանվորների կողմից կրկին հայտնաբերվել է մարդու ոսկորների նմանվող սևացած հին ոսկորներ:
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։