Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր բիզնես ուղեցույց՝ իրական հերոսներով

20/02/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կայացավ «Հայ գործարարների 100 և 5 բիզնես պատմություններ» անվամբ առաջին հայ ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունների զարգացման գիրքը, որին հրավիրված էին մասնակցելու հայ գործարարներ, գործարար միության ղեկավարներ, հյուրեր և ԶԼՄ-ներ։

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել գործարարներ նաև Ֆրանսիայից և ՌԴ-ից։ Հայաստանում երկլեզու բիզնես գիրքը՝  նման ձևաչափով թողարկվում է առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակը  հեղինակավոր հայ գործարարների բիզնեսների ստեղծման ուշագրավ պատմությունները ներկայացնելն է։

Այն հայկակական ձեռնարկատիրական հմտությունների զարգացման  առաջին շտեմարանն է, որը տարբեր գործարարների օրինակով սովորեցնում է՝ ինչպե՞ս կառուցել սեփական բիզնեսը՝  ծանոթացնելով  բիզնես առաջնորդների  իրական փորձի ու ձախողումներիի օգտակար պատմություններին։ Անձի ինքնակատարելագործման և ինքնազարգացմանն ուղղված   այս գիրքը՝  իրական ու անկեղծ պատմություններով կմոտիվացնեն և կօգնեն կյանքի կոչել նոր գաղափարներ, կսովորեցնեն՝ ինչպես 0-ից հիմնել բիզնես, ձևավորել առաջնորդական հմտություններ ու բիզնես մտածողություն։

Ինչպե՞ս դնել նպատակ ու գնալ դրա  ետևից։ Գիրքը գաղափարներն իրականության վերածած, 0-ից, ֆինանսական ակնառու ձեռքբերումների և հաջողութունների  հասած առաջնորդների մասին է, նրանց կողմից կիրառած բիզնեսի զարգացման տարբեր մոդելների, ռազմավարական  գործիքների, մարքեթինգի, վաճառքի արդի մեթոդների, բիզնես մտածողության նոր բանաձևերի, ստարտափների ստեղծման ու կայացման արդյունավետ լուծումների, առողջ մրցակցության մեջ լինելու արդի քայլերի, շուկայում ճիշտ դիրքավորվելու և այլն ի մասին։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր ելույթի խոսքում կարևորեց նման բովանդակությամբ գրքի լուհս ընծայումը՝ համարելով նախագիծը աննախադեպ։ «Հայ գործարարության հարյուր և հինգ բիզնեսի պատմություն» գրքի, աննախադեպ շտեմարան է ձևավորվում գրքի տեսքով, որտեղ մարդիկ, ովքեր որոշակի համակարգեր են ձևավորել, որոշակի արդյունքներ են ստացել, իրենց փորձով կիսվելու հնարավորությունն են ստանում:

Բայց այդ հնարավորությունն ավելի շատ ընձեռվելու է ընթերցողներին, նոր սկսվող, արդեն իսկ գործող բիզնեսներին, որովհետև այդ գրքի միջոցով իրականացվելու է որոշակի կրթություն, արդեն իսկ փորձվածներից գիտելիքը փոխանցվելու է դեռևս անփորձներին», նշեց Վահագն Համբարձումյանը՝ հավելելով, որ սեփական բիզնես հիմնադրելիս պետք է առաջին հերթին ունենալ շատ լուրջ ռազմավարական մտածելակերպ։Սոսկ ինչ որ ոլորտի մասնագետ լինելը դեռ բիզնեսմեն դառնալու երաշխիք չէ: Բիզնեսը առանձին հատկանիշներ է պահանջում:

«Եվ ահա, 100 5 պատմություններից յուրաքանչյուրը կարող է քո բարեկամն ու օգնականը լինել, ուղեցույց դառնալ հաջողության քո սեփական պատմությունը»․ Հեղինակը՝ նախկին լրագրող, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր, «Հայրենք -սփյուռք կապերի զարգացման» ՀԿ հիմնադիր, ԷՅ ԷՅ ԴԻ Փրոջեքթ մարքեթինգային ընկերության հիմնադիր Լուսինե Նազարյանն է, ով իր թիմակիցների հետ ցանկացել է  մեջբերել հայտնի բիզես  առաջնորդների հաջողության բանաձևերը և տալ բազմաթիվ «ինչուների» պատասխաններ, որոնք  ընթերցողների շրջանում կձևավորեն նոր աշխարհընկալում,  կնպաստեն սեփական ներուժի վերարժևորմանը ու դեռևս չիրացված հնարավորությունների բացահայտմանը։

Գրքում իրական փաստերով ներկայացված են ավելի քան 105 տարբեր ոլորտներում ակնառու հաջողությունների հասած հայտնի գործարարների անկեղծ խոստովանությունները՝ ձախողումների, անկումների և վերելքների վերաբերյալ՝ ընթերցողին հաղորդելով գրագետ բիզնես սկսելու և այն վարելու բոլոր ձեռնարկատիրական գաղտնիքները։ Գիրքը Նախատեսված է ինչպես հայ, այնպես էլ օտարալեզու ընթերցողների համար և կարող է օգտակար լինել, ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ ձեռներցությամբ զբաղվել ցանկացողների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Factor TV-ի հրապարակումից հետո Ավինյանը վերականգնել է 2016թ-ի գրառումը. factor.am

Հաջորդ գրառումը

Վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական