Ճապոնուհի Տոմիկո Իտոկան, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենատարեց մարդը, մահացել է 116 տարեկանում։
Նա մահացել է դեկտեմբերի 29-ին, ծերանոցում։
Իտոկան սիրում էր բանան և ճապոնական մածունով ըմպելիք։ Նա ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին, Օսակայում. վոլեյբոլ է խաղացել ավագ դպրոցում, բնավորությամբ եղել է կենսուրախ ու լավատես։ Իտոկան երկու անգամ բարձրացել է 3067 մետր բարձրությամբ Օնտակե լեռը։
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ նա ամուսնացել է 20 տարեկանում և ունեցել երկու դուստր և երկու որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտոկան ղեկավարել է ամուսնու տեքստիլ գործարանի գրասենյակը։ Նա 1979 թվականից ամուսնու մահից հետո մենակ էր ապրում։ Նրա ժառանգներից մնացել են որդին, դուստրը և հինգ թոռները։