Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման մեթոդի սկզբունքը․ Դավիթ Տոնոյան․ 168.am

19/10/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել նորը:

Ատեստավորման նոր կարգի համաձայն՝ կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:


Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

168.am-ը փաստաբանական թիմի միջոցով խնդրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իր, այսպես ասած, մասնագիտական կարծիքը հայտնել պայմանագրայինների համար նախատեսված ատեստավորման նոր կարգի վերաբերյալ, ինչը չի մերժվել:

– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ խրախուսման մեթոդի սկզբունքը: ԶՈւ-ում գործում են պաշտոնահաստիքային գիտելիքների և հմտությունների հստակ չափանիշներ, և անձի մարտավարական պատրաստության չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է վերաբերող սանդղակով: Ցավոք, դեռ ցածր: Ծառայողին խրախուսում են և՛ վարձատրությամբ, և՛ պաշտոնեական առաջխաղացմամբ, և՛ պարգևատրմամբ՝ վերոհիշյալ չափանիշները գերազանցելու պարագայում:

– Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զինվորականն ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն՝ նույնիսկ ավելին: Իսկ այս ամենն արվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունը բարձրացնելու նպատակով, երբ ատեստավորման արդյունքներով հավելավճար կհաշվարկվի իր մասնագիտական և գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողի դեպքում: Հնարավո՞ր է, որ հակառակ էֆեկտն ունենա այս գործընթացը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում:

– Նախ՝ Կառավարությանն առաջարկում եմ ֆինանսական միջոցների առկայության պարագայում բարձրացնել չափանիշներին համապատասխանելիության վարձատրության չափը և ծառայողի չատեստավորվելու, այսինքն՝ չորակավորվելու դեպքում նվազեցնել վարձատրությունը, այլ ոչ թե հակառակը՝ խրախուսել ծառայողին «մինիմալ պահանջարկը» գերազանցելու համար:

Օրինակ՝ ֆիզիկական պատրաստության կամ կրակային պատրաստության չափանիշ:

Չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է 100 միավոր:

Չորակավորվելը ինչ-որ պարբերությամբ իրականացվող ստուգումների, ատեստավորումների արդյունքում նվազեցնում է ծառայողի վարձատրությունը 1-100 միավորով:

Կառավարության նախագծով ՌՈւՀ-ում արդեն իսկ կրթված և որակավորված լեյտենանտը պաշտոնի նշանակվելուց հետո փաստացի ստանում է անհասկանալի ինչ-որ բալային վարձատրություն և 3 ամիս անց իր ցանկությամբ կամավոր ատեստավորվում է ավելի բարձր վարձատրվելու նպատակով:

Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈւ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին:

Բացի այդ, իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀԿ անդամները հանդիպել են

Հաջորդ գրառումը

Արժանապատիվ ժողովուրդներն իրենց հերոսներին գնահատում և մեծարում են ճիշտ ժամանակին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Արժանապատիվ ժողովուրդներն իրենց հերոսներին գնահատում և մեծարում են ճիշտ ժամանակին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական