Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Նազար Նազարյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք

Հարգելի Նազարյաններ,

                 Խոր վշտով տեղեկացանք հասարակական գործիչ և մեծանուն բարերար  

                 Նազար Նազարյանի մահվան լուրը։

                 Անգնահատելի է Նազար Նազարյանի դերը հայրենիքում և սփյուռքում։ 

                 Նրա ջանքերի շնորհիվ իրագործվել են բազմաթիվ կրթական, սոցիալական,

                 համայնքային ծրագրեր՝ միտված հայրենիքի առաջընթացին և շենացմանը։

                 Ընդունեք Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամների

                 խորին ցավակցությունները՝ ծանր կորստի համար։

                 Որպես անվանի բարերար և հայ ազգի նվիրյալ զավակ նա միշտ կմնա

                 մեր ժողովրդի վառ հիշողություններում:

                 Սփոփանքի և վշտակցության խոսքեր ենք ուղղում Նազարյանների

                 հարազատներին և բարեկամներին։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ