Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ

04/11/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած  նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում:

Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.

«Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվով պետական կառույցների օժտել նոր, թարմ ավյունով: Բայց մյուս կողմից  էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց  2018 թվականից, մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենան հնարավորություն:

Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու, լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար, միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Չնայած՝ պիտի նաև խոստովանեմ, որ այս թեզի իրականացման շրջանակներում մեզ շատ հաճախ քննադատել են, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասով՝ ասելով, որ մենք հապաղում ենք այնտեղ փոփոխություններ, բարեփոխումներ անել: Նույնիսկ այդ առիթով մեզ խեթ են նայել:

Ինչո՞վ սա կարելի է բացատրել: Սա կարելի է բացատրել հենց այսօրվանով: Այս օրն է եղել մեր նպատակը: Պարոն Բադասյանը նշեց, որ այսօր մենք, ըստ էության, 50-50 տոկոսով ունենք մարդիկ, ովքեր գալիս են մաքսային ծառայությունից և երկար փորձ ունեն և գալիս են մարդիկ, ովքեր նոր պիտի մտնեն այդ ծառայության մեջ: Սա մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք: Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենք անցյալում: Սա շատ կարևոր է, որովհետև միայն մի կոմպոնենտով, կարծում եմ, մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծի: Եվ ես ուրախ եմ նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում:

Հիմա, կարծես թե, մեր տեսական թեզի գործնականացման ժամն է եկել, երբ լավագույնները գործընկերություն են հաստատում բոլորովին նոր մարդկանց հետ՝ լավագույն փորձը փոխանցելու և դրա արդյունքում լավագույն պրակտիկան ձևավորելու:

Մաքսային ծառայությունը, մաքսակետը, ընդհանրապես, ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար: Մեր տրամաբանությունն է՝ բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դա դիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպես ապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի  նա այդ աջակցությունն ստանալով՝ հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդտոների չհանդիպի: Այստեղ պետության, հանրության և տնտեսվարողի շահերը պետք է ճիշտ չափով բալանսավորված լինեն: Ես ուրախ եմ, որ մենք հիմա արդեն մտածում ենք և գործնականում գործարկել ենք մեխանիզմներ, որտեղ ապրանքները, ավտոմեքենաները կարող են մաքսակետով անցնել նույնիսկ առանց գրեթե կանգառի: Եվ շատ ուրախ եմ այս դինամիկայի, տեմպի համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաքսային ծառայության փորձառու աշխատողներին, ուզում եմ շնորհավորել և ուրախությունս հայտնել նոր մուտք գործողների համար: Ուզում եմ ասել, որ մեր մտադրությունները հենց այնպիսին են, ինչի մասին մենք բարձրաձայն խոսում ենք: Այնպես չէ, որ մենք հրապարակային մի բան ենք ասում, հետո ձեզ զանգում, ասում. տեսեք՝ այսպես արեք, այնպես արեք: Սա շատ կարևոր է: Հետևաբար՝ ես հույս ունեմ, որ նաև այսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր լավագույններին և շնորհավորում եմ ապագայում այդ լավագույններից ավելի լավը դառնալու հնարավորություն ստացողներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոյեմբերի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է

Հաջորդ գրառումը

Մենք շարունակում ենք մնալ անդունդի եզրին. Հռոմի պապը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հասարակություն

Մարդասպանը Չարենցավանի եկեղեցում, հուղարկավորության ժամանակ դանակով հարձակվել է մահացածի կնքահոր վրա

11/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հասարակություն

4 հնդիկ տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

03/10/2025
Հաջորդ գրառումը

Մենք շարունակում ենք մնալ անդունդի եզրին. Հռոմի պապը կրոնական առաջնորդներին կոչ է արել փրկել աշխարհը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական