Մերոնք չեն կրակել. ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին Azg.am-ը տեղեկանում է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից:
