Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ հուզում է Սիրիայում մեր հայ քրիստոնյա եղբայրների ու քույրերի ծանր վիճակը. Երուսաղեմի հայոց պատրիարքություն

11/03/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական ու մարդասիրական կազմակերպություններին և անհատներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Սիրիայի բոլոր քրիստոնաների պաշտպանության վրա։

Այս մասին նշված է Երուսաղեմի հայոց պատրիարքության տարածած հայտարարության մեջ։

«Երբ ականատես ենք լինում Սիրիայում շարունակվող խժդժություններին ու ավերիչ հակամարտությանը, մեր սրտերը լցվում են խորը վշտով և մտահոգությամբ բոլոր տառապողների համար։ Մասնավորապես, մեզ հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների ու քույրերի ծանր վիճակը, որոնք սերունդներ շարունակում ապրում են այդ հողի վրա, ուր ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո»,-նշված է հայտարարության մեջ։

Պատրիարքարանը նաև ընդգծել է, որ Սիրիան եղել է վերապրածների ու նրանց ժառանգների տունը, որոնց  ներկայությունն այնտեղ քրիստոնյա հայերի տոկունության և հավատքի վկայությունն է։

«Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունն ու ապահովությունը դարձյալ վտանգված է բռնության և քաոսի պատճառով, որը, ցավալիորեն, պատուհասում է տարածաշրջանը։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլ հատկապես այն հայերի համար, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովրդի կենդանի վկաներն են։ Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, նրանք գոյատևման, հաստատակամության և արժանապատվության համար շարունակվող պայքարի սուրբ վկաներն են՝ ի դեմս ցեղասպանական հալածանքների»,-ասված է հայտարարության մեջ։

Պատրիարքարանը հիշեցրել է, որ Սիրիայում հայերը հիմնականում ապրում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, և նրանք արդեն շատ մարտահրավերների են դիմակայել։

«Նրանք վերականգնել են իրենց կյանքը Ցեղասպանությունից հետո, ստեղծել են կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստում են Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը։ Բայցևայնպես, նրանք այժմ կանգնած են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող վտանգի առջև։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմների կրակի տակ, և դարձյալ տեղահանության վախ կա»,- նշված է  Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարության մեջ։

Վերջինս նաև հավելել է, որ այդ համայնքները պարզապես ազգային փոքրամասնություններ չեն. դրանք ավելի մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են, մի ներկայություն, որը գոյատևել է դարեր շարունակ:

«Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է անտեսվի կամ դիտարկվի որպես երկրորդական խնդիր տարածաշրջանում քաղաքական տեղաշարժերի ֆոնին: Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքներին, և թող Նրա ողորմությունը խաղաղություն և պաշտպանություն բերի բոլոր նրանց, ովքեր տառապում են Սիրիայում և նրա սահմաններից դուրս: Մենք աղոթում ենք այն օրվա համար, երբ բոլոր փոքրամասնություն կազմող քրիստոնյաները՝ անկախ իրենց դավանանքից, կարողանան ապրել իրենց համայնքներում ներդաշնակ և ապահով՝ առանց կրոնական հալածանքների»,-ընդգծել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը:

Սիրիայում մարտի 7–10-ն ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանություններ են իրականացվել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը անցել է հազարը։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին՝ Լաթաքիայի մուտքի մոտ։

Սիրիայի նախագահ  Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ «պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ»:

Աշ-Շարաայի հրամանով ստեղծվել է «Քաղաքացիական խաղաղության պահպանման բարձրագույն կոմիտե»՝ հետաքննելու և բացահայտելու սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական