Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանե Թանդիլյանի հետ հացադուլ են անում նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը

02/03/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը, հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հիշեցնելով, որ մարտի 1-ին Թանդիլյանը հացադուլ է սկսել՝ խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։

Գործակալության հետ զրույցում նրանք պատմել են, որ երեկ երեկոյան շտապօգնություն են հրավիրել, որովհետև տղաներից մեկի վերջույթները թմրել էին։ Գիշերը շատ ցուրտ է եղել, և ոստիկանները թույլ են տվել փակել վրանը։

Հացադուլին միացած Վարդան Ավագյանը նշել է, որ ցուրտ է, բայց իրենց պայմանները շատ ավելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի պայմաններ են այնտեղ։

«Միացել եմ հացադուլին, որ խնդրեմ Ռուբեն Վարդանյանին դադարեցնի հացադուլը, քանզի արդեն անդառնալի առողջական խնդիրների առաջ է կանգնած», – նշել է Ավագյանը։

Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանն իր հերթին նշել է, որ հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Նա ընդգծել է, որ իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։ 

«Անգամ գտնվելով Բաքվի բանտում՝ Ռուբեն Վարդանյանը պայքարում է հայկական արժանապատվության համար և իր սկզբունքայնությունն է դրսևորում այս կեղծ դատավարության ժամանակ։ Հույս ունենք, որ Ռուբեն Վարդանյանը մեր խնդրանքին ընդառաջ կգնա և կպայքարենք այլ գործիքներով»,- գործակալության հետ զրույցում նշել է Ազատության հրապարակում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ 13 օրերի հացադուլը լուրջ անդրադարձ է ունենում Ռուբեն Վարդանյանի առողջության վրա, ինչը նաև վերջին դատական նիստի լուսանկարներում էլ երևում էր։ Ուստի Մանե Թանդիլյանը, Արտավազդ Լալայանն ու Վարդան Ավագյանն այս քայլով իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին և խնդրում նրան հրաժարվել այս ծայրահեղ քայլից։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Փետրվարի 26-ին, հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա ադրբեջանական բանտում փետրվարի 19-ից հացադուլ է սկսել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տունն սպասում է Զելենսկու ներողությանը

Հաջորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության արարողությանը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության արարողությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական