Կալանավորված գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային աջակցության նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ երկուշաբթի՝ մայիսի 15-ին, ժամը 16։00 գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ։
«Լրանում է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման երկամսյա ժամկետը, և նրան պարտավոր են բաց թողնել բանտից։ Միևնույն ժամանակ, դատավորը, խախտելով բոլոր ընթացակարգերը և կարգավորվող օրենքները, ցանկանում է քննարկման դնել 3 ամսով Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարաձգման հարցը։ Փաստաբաններն արդեն մամուլին ներկայացրել են այն խայտառակ խախտումները, որոնք թույլ է տալիս դատավորը։
Կոչ ենք անում մեր բոլոր գաղափարակիցներին, լրագրողներին և ոչ անտարբեր քաղաքացիներին, երկուշաբթի, մայիսի 15-ին, ժամը 16։00-ին լինելու դատարանի բակում, որպեսզի մեր աջակցությամբ խափանենք դավադիր իշխանությունների հերթական ապօրինի քայլը։
Դատարանի հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9»,- ասված է հայտարարության մեջ։