Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից նորից պահանջում է վերադարձնել բոլոր տեսակի գանձերը, որ իրենց երկրից դուրս են բերվել գաղութատիրության ժամանակաշրջանում։ Այս մասին սեփական աղբյուրներին հղում անելով՝ բրիտանական «Telegraph» լրատվականն է գրում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ազգային գանձերի վերադարձի հարցով առաջիկայում հատուկ խումբ կձևավորվի, որի կազմի մեջ կառավարության անդամներ ու դիվանագետներ կլինեն։
Թանկարժեք գանձերի մեջ է նաև 105 կարատանոց «Կոխինուր» ադամանդը, որ 1850-ին Օստ-Հնդկական ընկերությունն իրենով է արել ու սկզբից այն Վիկտորիա թագուհուն նվիրել, ապա վերամշակել ու Եղիսաբեթ 2-րդի թագի կենտրոնում՝ աչքի ընկնող հատվածում, տեղադրել։ Ադամանդը մինչև այժմ էլ թագի վրա է, պահպանվում է թագավորական ընտանիքի Թաուեր ամրոցում։
Ս․Վ․