Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրային տրանսպորտը համայնքային ծառայություն է, ոչ թե օծանելիք արտադրող ընկերություն, որը ցանկացած պահի թանկացնի իր արտադրանքը. Փոստանջյան

07/02/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն օգտվում է հանրային տրանսպորտից և ամենօրյան ակտիվ տեղաշարժի պայմաններում՝ անգամ 100 դրամ ուղեվարձի պարագայում, օրական երբեմն ստիպված է լինում հասարակական տրամսպորտի վրա 1000 դրամ և ավելի գումար ծախսել։

«Այնպես չէ, որ 100 դրամ ուղեվարձն էժան կամ մատչելի Է։ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։ Եթե դրանից հանենք տրանսպորտին հատկացվող 30-35 հազար դրամը, կմնա 40-45 հազար դրամ։ Այսինքն՝ եթե ես հասարակական տրանսպորտից ակտիվ օգտվող քաղաքացի եմ՝ գումարած իմ դպրոցական և ուսանող երկու երեխաները, ամսական պետք է առնվազն 70-80 հազար տրանսպորտի գումար առանձնացնենք»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո ընտանեկան բյուջեից այդ նպատակով տրամադրվելիք գումարը կրկնապատկվելու է։

Ըստ ավագանու անդամի՝ Երևանի քաղաքապետարանը, փոխարենը հատուկ խմբերի քաղաքացիների՝ դպրոցականների, ուսանողների, կենսաթոշակառուների և մյուսների համար հասարակական տրանսպորտով երթևեկելու արտոնություններ սահմանի, հակառակը՝ համահարթ մոտեցում է ցուցաբերում։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ հանրային տրանսպորտը համայնքային ծառայություն է, ոչ թե օծանելիք արտադրող ընկերություն, որը ցանկացած պահի կարող է թանկացնել իր արտադրանքը։

«Այստեղ միանշանակ պետք է տարբերակված մոտեցում լինի։ Յուրաքանչյուր խմբի համար առանձին առաջարկ պետք է գործի։ Ամբողջ աշխարհում այդպես է։ Որպեսզի հանրային տրանսպորտի վիճակը բարելավվի, պետք էր սկսել նախ լոգիստիկ բարեփոխումներից։ Եթե լոգիստիկան փոխվեր, ուղեվարձը չէր թանկանա։ Ծրագիրը պետք է ներառեր ուղեվարձը չթանկացնելը, ավտոբուսային պարկի վերանորոգումը, կանգառների կահավորումը (կանգառներ գրեթե չունենք)։

Մինչև հասարակական տրանսպորտը թանկացնելը՝ ես կառաջարկեի Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին պարտադրել ամսական առնվազն 5 անգամ երթևեկել հասարակական տրանսպորտով։ Հատկապես որոշումներ կայացնողները թող իրենց վրա զգային, թե տրանսպորտային ինչ ծառայություններ է մատուցում Երևանի քաղաքապետարանը»,- ասաց ավագանու անդամը։

Զարուհի Փոստանջյանը միաժամանակ հավելեց՝ տրանսպորտի գնի բարձրացումը քիչ թե շատ  ընկալելի կլիներ այն դեպքում, եթե գործարկվեին մի շարք բարեփոխումներ՝ չվացուցակի մասին տեղեկություններ պարունակող միասնական բջջային հավելված, մաքուր և սարքին շարժակազմ, տարբերակված գնային առաջարկ և այլն։ Եթե այդ ժամանակ քաղաքապետարանը հայտարարեր, որ հնարավորություն չունի հանրային տրանսպորտը շահագործել նախկին սակագնով, գուցե թանկացումն այդ պարագայում հասարակության կողմից այլ կերպ ընդունվեր։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է թանկացնել հասարակական տրանսպորտը: Այդ մասին երեկ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրա խոսքով, սակայն, ուղեվարձը չի թանկանալու այն չափով, որչափ նշվում է։

«Այո՛, տրանսպորտը թանկանալու է։ Պարզ բան է, ժողովուրդ ջան, հայտարարել են, ասել են, դառնալու է 260 դրամ, ասել ենք՝ սուտ է։ Նորից ասում ենք՝ սուտ է»,-ասել էր Սուրեն Գրիգորյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գագիկ Գինոսյանի տեսաուղերձը՝ Անդրանիկ զորավարի շիրմի մոտից. 25. 09.23 թ.

Հաջորդ գրառումը

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 1

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Եթե ունեք 155 սմ-ից ոչ պակաս հասակ ու միջնակարգ կրթություն, պարեկի աշխատանքը ձեզ է սպասում

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 1

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական