Ազգային ժողովի նիստում՝ «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի 10 հանրահայտ ավիաընկերություններին։
«Առաջին տեղը զբաղեցնում է հայկական «Flyone» ավիաընկերությունը՝ 458,5 հազար ուղևորով։ Երկրորդ տեղում ռուսական «Ազիմուտ» ընկերությունն է, 3-րդ և 4-րդ տեղերում ռուսական «Աերոֆլոտ եւ «Red wings» ընկերություններն են։
5-րդ տեղում «Armenia air company» ընկերությունն է, 6-րդում՝ ռուսական «Utair» ընկերությունը, 7-րդում՝ հունգարական «Wizz Air» ընկերությունը, 8-րդում՝ «Ռոսիա» ավիաընկերությւոնը, 9-րդում՝ «Ffy Dubai»-ը, 10-րդում՝ հունական «Aegean Airlines» ընկերությունը»,- նշել է փոխնախարարը։