Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ բռի վերաբերմունքը

07/11/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է խոսել լրագրողի ներկայացրած հեռուստաընկերության սեփականատիրոջ, նրա եկամուտների, այլ՝ հարցի հետ որևէ կապ չունեցող երևույթների մասին։

 «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ Խ․ Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնություն պարունակող  հայտարարություններին իրավական ընթացք է տրվելու։

 Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ նման բռի վերաբերմունքը և պահանջում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ղեկավարությունից՝  ի դեմս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ԱԺ ղեկավարության, կարգի հրավիրել պատգամավորին։ Ազգային ժողովի ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից։ Վերջինիս ներկայացրած հեռուստաընկերության և պատգամավորի հարաբերությունները կարող են պարզվել դատական կարգով։ Այդ իրավական ընթացքը, սակայն, կապ չունի պատգամավորի հակաէթիկական վարքագծի հետ, որը պետք է քննվի և համարժեք գնահատականի արժանանա միանգամայն այլ տիրույթում՝ կանխելով ապագայում Ազգային ժողովի պատգամավորների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նման սանձարձակ պահվածքի կրկնությունը։  Ազգային ժողովի որևէ պատգամավոր, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարող է ունենալ իր կարծիքը, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության կամ խմբավորման վերաբերյալ, կարող է տարված լինել իրական կամ երևակայական դատողություններով։ Բայց դա նրան, ինչպես և որևէ այլ շարքային պատգամավորի, իրավունք չի տալիս լրագրողների հետ հարցուպատասխանը վերածել փողոցային լեզվակռվի։

 Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ անթույլատրելի համարելով պատգամավորի նման վարքագիծը, միևնույն ժամանակ կոչ է անում հատկապես խորհրդարանում աշխատող բոլոր լրագրողներին՝ անկախ իրենց ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական նախընտրություններից, տարաձայնություններից կամ հակասություններից, լինել միասնական և ցուցաբերել գործընկերային համերաշխություն՝ թույլ չտալով որևէ պատգամավորի, կրկին անկախ քաղաքական պատկանելությունից, լրագրողների հետ հարաբերություններում անցնել բարեվարքության սահմանները»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈւՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ Hetq.am

Հաջորդ գրառումը

Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական