Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարին Տոնոյանն այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ

10/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը։

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից,  որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումն ունեցել է միմիայն հետևյալ դրդապատճառները՝

  • ընկալումը, որ իմ և հազարավոր մայրերի զավակները դարձան 30 տարի մեր երկրում վարվող քաղաքականության արդյունքում իշխանության եկած ապազգային տարրերի հայրենադավության զոհը:
  • գիտակցումը, որ ինչքան էլ մենք տքնենք լինել լավ մանկավարժ, բժիշկ, գիտնական ու որևէ այլ մասնագետ և անբասիր ծառայենք մեր Հայրենիքին, արդյունք չի տալու, եթե երկիրը կառավարում են երկիրը չսիրող, հայրենատիրական ապրումից ու ազգի հավաքական արժանապատվություն համար պատասխանատվության զգացումից զուրկ և մշտապես «տերեր» փնտրող անձինք կամ նրանց շուրջ հավաքված մարդիկ:
  • համոզմունքը, որ հարկավոր է ստեղծել հայակենտրոն, հայաշահ և նախ սեփական ուժերին ապավինող նոր քաղաքական ուժեր:
  • հավատը, որ ժամանակի հրամայականն է մաքրել ՀՀ քաղաքական ողջ այլախեղված կառույցի փլատակները և նպաստել դրանք երիտասարդ, արհետավարժ ու Հայրենիքին անանձնական սիրով նվիրված անձանցով ու ուժերով փոխարինելու անխուսափելի գործընթացին:
  • և ի վերջո նպատակը՝ շարունակել մեր զավակների պայքարը, վերադարձնել նրանց ինքնազոհողության իմաստը և նրանցից գողացված հաղթանակը:

Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը:

Այս ամենով հանդերձ, այս պահին քաղաքական գործունեությունս փոխարինելով առավել ակտիվ հասարակական գործունեությամբ, հավաստում եմ, որ շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույնի չափով նպաստել երիտասարդ քաղաքական գործիչների և ուժերի գործունեությանն ու կայացմանը, ուշադրությանս կենտրոնում եմ պահելու  երկրում առկա թե քաղաքական և թե քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անելու եմ Մենուայիս և մեր մյուս բոլոր զավակների պայքարը ավարտին հասցնելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում «5165 շարժման» ամբողջ թիմին, որ առաջնորդվելով միայն իմ ապրած կյանքի և գաղափարների նկատմամբ ունեցած հարգանքով, առաջարկեցին ինձ առաջնորդել շարժումը, դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով  անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գաղափարը պետք է համախմբի և առաջնորդի քաղաքական ուժին, և ոչ թե որևէ անձ: Հաջողություն եմ մաղթում իմ ընկերներին և հավաստում, որ  քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, ես միշտ կհետևեմ և կսատարեմ իրենց, միաժամանակ լինելով 1-ին քննադատը և խորհրդատու: 

Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից:

Աստված և Հայրենիք»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստաբանների պալատի գործող և նախկին նախագահների, ծեծի ենթարկված փաստաբանների ու նրանց շահերի պաշտպանի ասուլիսը

Հաջորդ գրառումը

Մոլդովայի կառավարությունը հրաժարականի պատճառի մասին լռում է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հասարակություն

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Մոլդովայի կառավարությունը հրաժարականի պատճառի մասին լռում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի...

ԿարդալDetails

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական