Բոլորիս է հայտնի՝ խայթելուց հետո մեղուն սատկում է, բայց միշտ էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է բնությունը մեղուներին ինքնապաշտպանության ինքնասպան գործառույթով «օժտել»։ Իսկ գուցե, այնուամենայնիվ, մեղվի խայթոցի, այնուհետ՝ իր սատկելու մեջ ինչ-որ գաղտնի՞ք կա։ Այս մասին BigPicture հարթակն է հրապարակում պատրաստել։
Մեղուները բնության ամենաաշխատասեր էակներից են, ու պատահական չէ, որ, օրինակ, հայերենում, նրանց համար «ժրաջան» ածականն ենք օգտագործում։
Աշխատասեր մեղուներն ինքնապաշտպանական հզոր մեխանիզմ ունեն՝ թունավոր խայթոցի տեսքով։ Միջատի խայթոցը մարդուն կարող է ոչ միայն ուժեղ ցավեցնել, այլև՝ ընդհուպ սպանել։ Աշխարհում մեղվի խայթոցից 1 մլն մարդու հաշվարկով օրական 0,03-0,48 տոկոս մարդ է մահանում։
Մեղուների տեսակներ կան, որոնց թույնն այնքան է անվնաս, որ մարդու մարմնի վրա բացի թեթևակի քորից, ուրիշ ոչինչ չի առաջացնում։ Տեսակներ կան սակայն, որ խայթոցն ավելի «թունոտ» դարձնելու համար բացի իրենց թույնից, նաև ծաղիկների կամ բույսերի խեժով են մարդուն խայթում, ինչն էլ ալերգիկ ռեակցիաների, շոկերի ու ողբերգական դեպքերի պատճառ է դառնում։
Աշխարհի վրա մեղուների բազմաթիվ տեսակներ կան, որ խայթոցից հետո չեն սատկում, օրինակ՝ իշամեղուները։ Բայց, օրինակ, մեղր արտադրողներն ու նեկտար հավաքողները խայթոցից հետո սատկում են։
Ս․Վ․