Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատшնդների. անպատիվ դատավարություն. Тhe Insider

03/04/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ սրտաճմլիկ կադրերը, որում նա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, շոկ են առաջացրել Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ դատարանի առջև է կանգնած Բաքվում։ Ղարաբաղի հայ ղեկավարների դեմ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանի ներսում և բորբոքում հակահայկական տրամադրությունները Ադրբեջանի ներսում, նշել է շվեդ մարդաբան և ղարաբաղյան հակամարտության մասնագետ Ռասմուս Կանբաքը՝ Тhe Insider կայքում «Անպատիվ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատանդների» վերտառությամբ հոդվածում, որն անդրադառնում է Բաքվում պահվող հայերի դեմ շինծու դատավարությանը:

Ըստ հեղինակի՝ Բաքվում ընթացող դատավարությունը՝ առանց անկախ իրավական ներկայացուցչության, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարների առջև ծառացած իրավիճակի լրջությունը:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անդամներին մեղադրում է վերջին երեք տասնամյակում ռազմական հանցագործությունների և ահաբեկչությանն աջակցելու համար։ Դատավարությունը քննադատվել է եվրոպական կառույցների և իրավապաշտպան խմբերի կողմից: Դրանք նախազգուշացրել են մարդու իրավունքների հնարավոր խախտումների և կալանավայրում մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու վտանգի մասին:

Բավական պատճառներ կան այս դատավարությունը քաղաքական գործընթաց որակելու համար, սակայն Ադրբեջանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է ընթանում։ Փաստացի, Բաքուն ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով Երևանին, որ աջակցելով մեղադրյալներին, ՀՀ-ն ընդունում է իր մեղքը Լեռնային Ղարաբաղում «անջատողականությանը» աջակցելու համար»,-նշել է հեղինակը:

Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանը պնդում է, որ դատավարության նպատակն արդարությունն է, սակայն այն ծառայում է նաև քաղաքական նպատակի. Ադրբեջանը պետք է ինչ-որ մեկի վրա բարդի հակամարտության մեղքը:

«2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը գիտակցել է ռազմագերիների արժեքը՝ որպես սակարկության առարկա։ 2021 թվականի տեսանյութերից մեկում Իլհամ Ալիևը, խոսելով իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կատակում է, որ ռազմագերիները դարձել են բանակցությունների հիանալի լծակ…»,- գրել է Կանբաքը՝ նկատելով, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանի համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք են:

Ըստ հեղինակի՝ հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության դատավարությունը կիրականացվի նույն խախտումներով, ինչ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ, և նույնիսկ ավելի վատ։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ Բաքվի վարչակարգի համար մնում է չափազանց զգայուն հարց։ Այն քչերը, ովքեր քննադատում էին իշխանությունների կողմից հակամարտության ուժային «լուծումը», այսօր բանտում են: Նրանք Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների պատճառով մեղադրվում են լրտեսության համար, ինչն ակնհայտ հակասություն է՝ հաշվի առնելով, որ ռեժիմը պնդում է, որ աջակցում է հայերի հետ հանդիպումներին որպես խաղաղության գործընթացի մաս:

Միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ քրեական հետապնդումը բարդ գործընթաց է, այս պարագայում անարդար դատավարության վտանգը մեծանում է առանց միջազգային վերահսկողության: Օրինակ՝ նախկին Հարավսլավիայի պատերազմի ժամանակ ռազմական հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծվել էր միջազգային տրիբունալ, որը գործել է 1993-2017 թվականներին։

Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության դեպքում լուրջ խնդիր է այն փաստը, որ նրանց օրինական ներկայացուցիչների մուտքը Ադրբեջան արգելված է: Փոխարենը նրանց շահերը ներկայացնում են Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբանները, որոնց չի կարելի պետությունից անկախ համարել։ Այսինքն՝ ամբաստանյալները դատարան են բերվում առանց փաստաբանների, որոնք իսկապես կպաշտպանեին նրանց շահերը»,- գրել է Կանբաքը:

Հեղինակը նշում է, որ բատարկյալների հաղորդակցության միակ ուղին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) էր։ Այս մարդասիրական կազմակերպությունը, որպես անկախ մարմնի հատուկ մանդատ ունենալով, վճռորոշ դեր ուներ բանտարկյալների և նրանց ընտանիքների միջև կապ հաստատելու գործում: Սակայն այժմ Ադրբեջանը չեղարկել է ԿԽՄԿ-ի հավատարմագրումը երկրում։ Վտարվել են նաև ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ։ Փոխարենն Ադրբեջանը մտադիր է ԿԽՄԿ-ի որոշ գործառույթներ փոխանցել իր Կարմիր մահիկի ընկերությանը, որը, ըստ OCCRP-ի հետաքննության, կապված է Ալիևի ռեժիմի հետ:

Ըստ հոդվածագրի՝ «դատավարությանը նպատակններից է նաև ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելը և ադրբեջանական հասարակությանը թշնամու՝ Հայաստանի դեմ համախմբել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար

Հաջորդ գրառումը

Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Լավրով

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից

14/05/2025
Հասարակություն

Ֆրանսիայի ազգային պաշտպանության մեդալով է պարգևատրվել 103-ամյա լեյտենանտ Հրանտ Կարապետյանը

09/05/2025
Հասարակություն

Երևանյան լճում հայտնաբերվել է անչափահաս ուկրաինուհու դին

06/05/2025
Հասարակություն

Արցախի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտել է Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ Մեհրիբանին պարգևատրելու քայլը

06/05/2025
Հաջորդ գրառումը

Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Լավրով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Այսօր ԱԺ նիստերի...

ԿարդալDetails

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական