Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսպանիայի հայ համայնքն Ադրբեջանին սանձահարելու կոչով դիմել է Կոնգրեսին ու Սենատին

Իսպանիայի հայ համայնքը դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ միջնորդությամբ՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի անմարդկային գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի անվտանգությունը.

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում Իսպանիայի խորհրդարանին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանից պահանջել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Իսպանիայի հայ համայնքը կոչ է անում Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսին և Սենատին.

1. Դատապարտել Ադրբեջանի զազրելի և անմարդկային գործողությունները և իրական քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգության ապահովման համար։

2. Պահանջել Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը.

3. Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել.

4. Պահանջել Ադրբեջանից ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի՝ երաշխավորելով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։