Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտանեկան հանցագործությունների վիճակագրություն

27/07/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.)  համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որից`  8-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 20-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 183-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 11-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 51-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 1-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 3-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 1-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 31-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 2-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ 171-րդ հոդվածով նախատեսված երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 22-ը՝  այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

«391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը`  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից`  անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից,  9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից:

Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչև 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր»,-նշվում է ՔԿ հաղորդագրությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Հաջորդ գրառումը

Պալյանը կարողացել է հոսպիտալ գնալ, բայց ինչո՞ւ է վիճակը վատացել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

02/01/2026
Հասարակություն

Վարդանյան եղբայրների «WONDERLAND» ամանորյա շոուն

28/12/2025
Հասարակություն

Ներկայանալով որպես իմ օգնական՝ մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ. փաստաբան

25/12/2025
Հասարակություն

Կարեն Դուրգարյանի եղբայրն անցնում է 5 դատական գործերո՞վ. «Փաստինֆո»

23/12/2025
Հաջորդ գրառումը

Պալյանը կարողացել է հոսպիտալ գնալ, բայց ինչո՞ւ է վիճակը վատացել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական