Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Զբոսաշրջիկ» շունը. չորքոտանին կորել է Նորվեգիայում, գտնվել՝ Վենետիկում

Նորվեգիայում կորած Կոմպիս անունով շանը գտել են Վենետիկում: Այս մասին գրում է նորվեգական «TV 2»լրատվականը:

Շան տիրուհի Մարի Կարլսենը լրագրողներին պատմել է, որ շան հետ դրսում են եղել, երբ կենդանին ինչ-որ բան է նկատել ու գնացել ճանապարհի ուղղությամբ եւ այդպես էլ չի վերադարձել: Մի քանի ժամ անց Կարլսենը ոստիկանություն է դիմել:

Իրավապահ համակարգի աշխատակիցներն ավելի քան մեկ շաբաթ փնտրել են շանը, բայց որոնողական աշխատանքները որեւէ արդյունք չեն տվել:

«Հույսս կորցրել էի, թե շունս երբեւէ կգտնվի: Բայց 19 օր անց հեռախոսիս Իտալիայից զանգ եկավ: Կոմպիիս կենդանասեր մի տղամարդ էր գտել, ու վզնոցի հեռախոսահամարը տեսնելով՝ զանգել էր ինձ։ Այդպես ես գտա նրան»,- պատմել է շան տիրուհին:

Ս.Վ.